Ինչպե՞ս կարողացավ Գայանե Հակոբյանը մեկնել երկրից. Պարզաբանում է ԱՆ-ն
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի երկրից մեկնելը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։ Գ. Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ մեկնել է Եգիպտոս։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, Գայանե Հակոբյանին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով ճանաչեց մեղավոր։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան։
Ինչպե՞ս է կարողացել Գ. Հակոբյանը լքել հանրապետության տարածքը։ Panorama.am-ի հետ զրույցում ԱՆ խոսնակ Մարիամ Մելքումյանն ասաց, ԱՆ ենթակայությամբ գործող պրոբացիայի ծառայությունը դատարանից ուժի մեջ մտած որոշում չի ստացել։
«Քանի դեռ չկա ուժի մեջ մտած իրավական ակտ, պրոբացիայի ծառայությունը չի կարող վերահսկողություն իրականացնել։ Պրոբացիայի ծառայությունը պետք է դատական ակտը ստանա, որ հասկանա, թե ինչ սահմանփակումներ են նշանակված տվյալ անձի նկատմամբ»,-ասաց նա։
ԱՆ խոսնակի փոխանցմամբ, եթե դատարանից ծառայությունը ստանում է ակտը, որտեղ կան սահմանփակումներ, շահառուին չգտնելու դեպքում ծառայությունը պետք է դիմի դատարան նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ։
«Հետախուզման միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կորոշի ու տվյալ գործառույթը կհանձնարարի ոստիկանությանը»,-ասաց նա։
Ի դեպ, Դատալեքսում այս գործի վերաբերյալ ինֆորմացիան սահմանփակ է։
Հարակից հրապարակումներ`
- «Որդիների կանչ» ՀԿ. Որոշում է կայացվել Գայանե Հակոբյանին հեռացնել ՀԿ-ի շարքերից
- Գայանե Հակոբյանն ընդունել է մեղքը
- Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց
- Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է իրեն առաջադրված մեղադրանքը
- Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին