Թաիլանդը հայտարարել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին
Թաիլանդը պատրաստ է բանակցություններ սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը՝ Թաիլանդում Բելառուսի դեսպան Վլադիմիր Բորովիկովի և թագավորության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բուսադի Սանտիպիտակսի հանդիպման արդյունքներով տրված ասուլիսում։
«Երկու կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման ուղիները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ առևտրի, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում: Թայլանդական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ և հայցել Բելառուսի աջակցությունն այս հարցում»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ն շատ մոտ է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը․ ՌԴ փոխվարչապետ
- «Հայաստանն ի վիճակի է կամրջի դերակատարութուն ունենալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև»
- Փաշինյան. Արտահանումը ԵԱՏՄ երկրներ գրեթե եռապատկվել է
- Գրիզլով. Ռուսաստանը չի համագործակցի ԵԱՏՄ որոշ երկրների հետ՝ ի վնաս մյուսների
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան