«Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցությունը որոշել է մասնակցել Երևանի ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը երկարատև քննարկումներից հետո որոշել է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր խմբակցությունն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է. որոշում են՝ ինչ ձևաչափով մասնակցեն, ում թեկնածությունն առաջադրեն։ Նրանք փորձում են գտնել մի թեկնածուի, ում շուրջ հնարավոր կլինի լայն կոնսոլիդացիա ապահովել և գնալ քաղաքական, այլ ոչ քաղաքային ընտրության:
Փաստ է, որ այս պահին դեռ թեկնածու չեն գտել, փնտրտուքների մեջ են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ հավելելով. «Թե ինչ ձևաչափով ենք մասնակցելու, կամ թեկնածուն ով է լինելու, որոշում չկա. քննարկումները սրանց շուրջ դեռ շարունակվում են»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները