Հայաստանից հեռանում եմ ջերմ տպավորություններով․ ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան
Աննա Վարդապետյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:Այս մասին հայտնում են Դատախազությունից։
«Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել առաքելության ընթացքում դեսպանի ներդրումը հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու, երկու բարեկամ երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը սերտացնելու գործում և վստահություն հայտնել, որ դեսպան Զոհուրիի մասնագիտական հարուստ փորձը և պատրաստվածությունը շարունակաբար կնպաստեն բարեկամ երկրի բարօրության զարգացմանն ու ամրապնդմանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանդիպման և արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը և Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան