ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կվնասեն վրացական գյուղատնտեսական արդյունաբերությանը.Կախա Քալաձե
Վրաստանը կվնասի իր գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին, եթե պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ: Լրագրողներին նման դիտարկում է ներկայացրել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Քալաձեն։
«Երբ մեզ կոչ են անում միանալ պատժամիջոցներին, մենք գիտենք, որ դրանով մենք կվնասենք հասարակ գյուղացուն, աշխատասեր մարդուն, որը 24-ժամյա ռեժիմում ամեն ինչ անում է ինչ-որ ապրանք ստեղծելու համար, իսկ հետո վաճառելու այն, նույնիսկ եթե այն գտնվում է ռուսական շուկայում»,-ՏԱՍՍ-ը մեջբերել է Քալաձեի խոսքերը։
Քաղաքական գործիչը կարծում է, որ Վրաստանի համար տեղին չէ հրաժարվել Ռուսաստանի Դաշնության հետ առևտուրից։
«Ինչո՞ւ չպետք է օգտվենք առիթից, երբ վրացի գյուղացիներն ու բիզնեսները շահույթ են ստանում, ի վերջո, սա վրացական տնտեսություն հոսող փող է, ըստ այդմ, եթե մենք քայլ անենք և միանանք պատժամիջոցներին, մենք չենք վնասի Ռուսաստանի տնտեսությանը, այլ՝ մեր ժողովուրդն ու վրացական տնտեսությունը»,-եզրափակել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանից արտահանման ծավալով առաջինը Հայաստանն է
- Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը հայտարարել է ՌԴ-ի հետ միայն առևտրատնտեսական հարաբերություններին աջակցելու մասին
- Վրաստանի իշխող կուսակցությունը մեղադրել է McDonald’s-ը ԼԳԲՏ քարոզչության մեջ
- Վրաստանի պաշտպանության ուժերի գումարտակի հրամանատարը զորավարժարանում կայծակահարվել է
- Վրաստանը ևս մեկ շրջանցիկ ճանապարհ կկառուցի Ռուսաստանի ուղղությամբ