Կառավարությունն օրենքով տաքսու վարորդներին կպարտադրի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա
«Հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով և մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով օրենսդրական փոփոխության նախագծերի փաթեթը, որում ընդգրկված է 2 օրենսգիրք և 4 օրենք։
Նախարարի խոսքով՝ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում, պատվերներ են ընդունում, փոխանցում են այդ պատվերները վարորդներին, կարգավորում են իրենց հարթակների միջոցով սակագները, սահմանում են պահանջներ՝ էկոնոմ դաս, բիզնես, կոմֆորտ, բայց փաստացի՝ այդ ամենն արվում է առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների և վերահսկողության։
Սանոսյանը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն և այդ նպատակով սահմանվելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրք տարեկան 1 միլիոն դրամի չափով:
«Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր՝ պետական տուրք, և՛ անկանխիկի դեպքում, և՛ կանխիկի դեպքում երկու աղյուսակ ունենք: Անկանխիկի դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 %, 2025-ին՝ 2,5%, 2026-ին՝ 4 %, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են՝ 2, 2,5, 5%: Այսպես փորձել ենք խթանել անկանխիկը»,-հայտնեց ՏԿԵ նախարարը:
Նա նաև ասաց, որ պարտադիր պահանջ է ներդրվում էլեկտրոնային հարթակով և ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառության, էլեկտրոնային անդորրագրի տրամադրման համար և այն խախտելու դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվում:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախագծերի փաթեթով, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, հանվում են միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների պետական տուրքը:
«Երբ տեսնում ենք մի տաքսու վարորդի հետևից գնալու պարագայում նրա, ենթադրենք, 10 հազար դրամ տուրքը գանձելու համար կարող է մենք ծախսում ենք 15 հազար կամ 9800 կամ 10700 դրամ՝ զուտ վարչարակական ծախսերի առումով, և այսպես սիզիփոսյան աշխատանքի տպավորություն էր գործում: Եվ մենք շատ բարդ քննարկումներով եկել ենք, այս եզրակացությանն ենք հանգել»,-իր կողմի հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Անկանխիկով կաշառք վերցնել, իհարկե, կարելի է, բայց հետո հաստատ վերցնողի հետևից կգան. Նիկոլ Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը
- ՀՀ գործադիր մարմինն այսօր 2.9 մլրդ դրամ միջպետական վարկ կտրամադրի Արցախի Հանրապետությանը
- Կառավարության շենքի պատին միզած քաղաքացուն ձերբակալել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան