Ինչ է հիշում համացանցը Վիգեն Խաչատրյանի խոսքերից
Ֆեյսբուքում օգտատերերը ողջ օրվա ընթացքում շարունակում են կիսվել նախօրեին մահացած ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարարություններով, որոնք հիմնականում վերաբերում են Արցախին ու հրաժարվում հանրահայտ խոսքից՝ մահացածի մասին կամ լավը, կամ ոչինչ։
Մասնավորապես, իշխող ուժի ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանն ասել է.
«Ասում են՝ Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մերը չի, ո՞նց ենք տալիս»։
«Խաղաղության պայմանագիրը երաշխիք չէ խաղաղության»։
«Վտանգավոր թեզ է, թե Հայաստանն առանց Արցախի ապագա չունի»։
«Մենք կարող ենք ասել՝ Ղարսն էլ է մերը»։
«Փաշինյանը ճիշտ է ասել, որ Արցախի կարգավիճակն այլևս նպատակ չէ»։
«Պետք է մարդկանց բացատրենք, որ մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովենք Ղարաբաղի հայաթափության բացառումը»։
«Ցանկացած շփում Ադրբեջանի ղեկավարի հետ պետք է համարել առաջընթաց»։
Վ. Խաչատրյանի հայտարարություններից մեկից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավարն արձագանքել է. «Անսկզբունքայնությունն էլ չափ ու սահման պետք է ունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ցավում եմ իշխող վերնախավում ողջախոհությամբ և քաղաքական մտածողությամբ օժտված միակ անձնավորության մահվան կապակցությամբ
- Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը
- «Ճիճու». Վիգեն Խաչատրյանի մահը փոխադարձ վիրավորանքների, մեղադրանքերի պատճառ է դարձել
- Բաբկեն Թունյանն արձագանքել է Վիգեն Խաչատրյանի մահով ուրախացածներին
- Մահացել է ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան