«Ճիճու». Վիգեն Խաչատրյանի մահը փոխադարձ վիրավորանքների, մեղադրանքերի պատճառ է դարձել
Ֆեյսբուքի հայկական տիրույթում քննարկվող թոփ թեման ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահն է։ Դրան հաջորդած արձագանքները բաժանվում են երկու խմբի՝ իշխանության ներկայացուցչի մահով ուրախացածներ ու առաջին խմբին վիրավորողներ, նախատողներ, մեղադրողներ։
Կան մարդիկ էլ Վիգեն Խաչատրյանին ներկայացնում է գործիչ, մարդ, որից շատ բան են սովորել։
Օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «-1»։ Հեռուսատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այդ գրառումը հրապարակել է իր էջում ու մեկնաբանել. «Ճիճու»։
Գրառման ներքո շատերը վիրավորանքներ են հնչեցրել Վարդանյանի հասցեին։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն էլ նկատել է.
«Տիգրա՞ն, այս գրառումդ հեյթ սփիչից գանգատներիդ հետ կոնֆլիկտի մեջ են, ոնց որ, հ՞ն»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան