Փարիզի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 37-ի
Փարիզի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 37-ի, չորսի վիճակը գնահատվում է ծայրահեղ։ Հաղորդվում է, որ փլատակների տակ կարող է գտնվել ևս երկու մարդ։
Եվրանյուզի հաղորդմամբ, պայթյունից հետո, ենթադրաբար գազ, տուժած շենքի ճակատը փլվել է ճանապարհի վրա։ Մոտակա բնակիչները տարհանվել են։
Դեպքի վայր էր ժամանել ավելի քան երկու հարյուր հրշեջներ, փրկարար ծառայություններ, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Փարիզի դատախազն ասել է, որ դատախազությունը հետաքննում է պայթյունի պատճառի երկու վարկած՝ «անվտանգության կանոնների խախտում» և «անձանց անփութություն»։