Իրանցի պաշտոնյան հերքվել է Արաքս գետը Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով աղտոտվելու մասին լուրը
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին անդրադառնալով Արաքս գետը Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով աղտոտված լինելու մասին շշուկներին, ասել է, որ «Հրապարակված լուրը կեղծ է։ Միջուկային անվտանգության կենտրոնը շարունակական մոնիտորինգ է իրականացնում», գրում է ParsToday-ը։
Ավելի վաղ, Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը, ընդգծելով Արաքս գետի շարունակական և տարեկան ճառագայթային մոնիտորինգը, հայտարարել էր, որ այս կենտրոնն իր մանրամասն ուսումնասիրություններում չի հանդիպել գետի ռադիոակտիվ նյութերով աղտոտման որևէ դեպքի։
Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը հայտարարել է,-«Արաքս գետը մշտապես ենթարկվում է մոնիտորինգի՝ ճառագայթային, ռադիոակտիվ նյութերի և այլ անհրաժեշտ դեպքերի առումով, և շուտով այդ տարածքում կտեղադրվեն առցանց մոնիտորինգի սարքեր»:
Ըստ Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի պատասխանատուների և փորձագետների՝ «Հայաստանի Մեծամորի» ատոմակայանը Արաքս գետից և նշված տարածքից զգալի հեռավորություն ունի, և այս ատոմակայանի հեղուկ թափոնները ուղղակիորեն բաց թողնվելու, գետի մեջ թափվելու և այն ռադիոակտիվ նյութերով աղտոտվելու հնարավորություն չկա»։
Հարկ է նշել, որ շարունակվելով երկրի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի կողմից մշտադիտարկումը, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ նշված տարածքում ջրի առցանց մոնիտորինգի կայանի արագ տեղադրման համար, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվեն անհրաժեշտ մոնիտորինգ և ուսումնասիրություններ: