ԱԺ նիստերի դահլիճի դիմաց բացվել է սգո հուշամատյան
Ի հիշատակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ հունիսի 22-ին՝ ժամը 12։30-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել է սգո հուշամատյան:
ԱԺ-ից հայտնում են, որ հուշամատյանը կփակվի հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին:
72-ամյա Վիգեն Խաչատրյանի կյանքը փրկել չի հաջողվել, նա հանկարծամահ է եղել։ Վիգեն Խաչատրյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի, 1995-1999թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր էր ընտրվել 2021 թվականին:
Լուսանկարը՝ «Հրապարակ»-ի։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը
- Նաիրա Զոհրաբյանը՝ Պողոսի հարևան Բաբկենին
- «Ճիճու». Վիգեն Խաչատրյանի մահը փոխադարձ վիրավորանքների, մեղադրանքերի պատճառ է դարձել
- «Ժողովուրդ». Ով պետք է փոխարինի Վիգեն Խաչատրյանին
- Բաբկեն Թունյանն արձագանքել է Վիգեն Խաչատրյանի մահով ուրախացածներին
- Մահացել է ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան