Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը միջազգային օրակարգի հիմնահարց է. Նիկոլ Փաշինյան
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած միջանկյալ որոշման»,- կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը և շեշտել էր, որ այդ որոշումն պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:
Հայտնելով, որ դատարանի որոշումը չի կատարվում և ոչ մի բեռ չի տեղափոխվում միջանցքով՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը տեղեկացրեց, որ արգելվել է նույնիս Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը:
«Սրանք կարևոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկենրին, թե ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ույժերը, երկրները, իբր, միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին:
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է և մենք խնդրին պետք է մոտենանք հենց այս տրամաբանությամբ»,-հայտարարեց Փաշինյանը և արձանագրեց, որ այդ որոշման չկատարումը բերել է հումանիտար ճգնաժամի:
Հարակից հրապարակումներ`
- Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին. Փաշինյանը՝ Վերին Լարսի թողունակության բարձրացման առիթով
- Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի․ Նատալի Լուազո
- ԵԽ-ն հրատապ ընթացակարգով կքննարկի «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» հարցը
- Սպասենք Մոսկվայի պաշտոնական արձագանքին. Կոստանյանը՝ Հակարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի մասին
- ՌԴ խաղաղապահ զորխումբը Լաչինի միջանցքում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել
- ԱԳՆ․ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
- ՀՀ ԱԳՆ. Լաչինի միջանքը վեց ամիս փակ է՝ չնայած միջազգային կառույցների բազմաթիվ կոչերին ու դատարանի վճռին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան