Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում մեկնարկած Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ ի թիվս մի շարք հարցերի, կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։
Բացի այդ, ըստ Էրմենիհաբերի, քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը, ինչպես նաև հացահատիկի միջանցքի խնդիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան