Տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի IPO-ն ազդարարող միջոցառումը
Team Telecom Armenia-ն պաշտոնական միջոցառմամբ ազդարարեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում են Team Telecom Armenia ընկերությունից։
«Այս ռազմավարական որոշումը ընկերությանը թույլ է տալու ավելի մեծ ներդրումներ անելու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ամրապնդելու դերակատարումը շուկայում, խրախուսելու բաց և թափանցիկ գործելաոճը բիզնես ոլորտում:
8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմսի տեղաբաշխումն իրականացնելու է Ամերիաբանկը։ Տեղաբաշխումից հետո Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը կցուցակվեն Հայաստանի արժեթղթերի բորսայում՝ ավելի ամրապնդելով ընկերության տեսանելիությունը և վարկանիշը:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին այդ կարևոր օրն իրենց հետ անցկացնելու և հաջողությունները կիսելու համար.
«Առաջնային հրապարակային առաջարկը փաստում է, որ մենք նվիրված ենք թափանցիկ գործելաոճին, աճին ու հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը: IPO-ն ոչ միայն կուժեղացնի մեր ենթակառուցվածքները և ներկայությունը շուկայում, այլև հնարավորություն կտա ներդրողներին միանալու մեզ այս հետաքրքիր ճանապարհորդության ընթացքում: Հայաստանի տելեկոմ ոլորտի ապագան այսուհետ ձևավորելու ենք Team-ի բաժնետերերի հետ միասին»։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը իր ելույթում անդրադարձավ այն քայլերին, որոնք նախարարությունը իրականացնում է կապիտալի շուկայի զարգացման ու ակտիվացման համար և նշեց․
«Team Telecom Armenia-ի կողմից բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման գնալու փաստը շատ կարևոր ազդակ է, որը ցույց է տալիս, որ կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ձևավորված էներգիան աստիճանաբար կապիտալացվում է։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը ներքին պետական պարտքի խորը և իրացվելի շուկայի ձևավորման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք այս գործընթացն իրականացնել այնպես, որ շարունակենք դրական ազդեցություն ունենալ կորպորատիվ շուկայի զարգացման գործում»։
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր ելույթում նշեց, որ սա իրապես հանրային տեղաբաշխում է, քանի որ Team-ի բաժնետեր կարող է դառնալ յուրաքանչյուրը օնլայն և ավտոմատացված եղանակով.
«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է առանցքային դերակատարում ունենալ Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման գործընթացում, որն իրապես համարում ենք պատմական իրադարձություն հայկական կապիտալի շուկայի համար։ Կարող եմ փաստել, որ ձևավորվում է ներդրողների բավականին դիվերսիֆիկացված և երկար ցանկ, ինչն ակտիվ երկրորդային շուկա ունենալու հիմնական գրավականն է»:
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը հասանելի են Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակում, որը ներդրողներին հնարավորություն է տալիս առցանց գնելու բաժնետոմսեր, մշտական հասանելիություն ունենալու ներդրումային պորտֆելին և վերջինիս վերաբերյալ ստանալու մանրամասն տեղեկություն։
Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։
Պաշտոնական միջոցառմանը ներկա էին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիրներ և այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև Team Telecom Armenia-ի գործընկերները, պոտենցիալ բաժնետերերն ու թիմակիցները»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Krisp-ի և WEB-ի համահիմնադիրները միացել են Team Telecom Armenia -ին` որպես տնօրենների խորհրդի անկախ անդամներ
- Team-ի աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ ConFEAS համաժողովը
- Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի վաճառքը մեկնարկել է
- Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
- Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի 30%-ը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին