ԱՄՆ-ը 1,3 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ 1,3 միլիարդ դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինային:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, 520 միլիոնը կուղղվի երկրի էներգահամակարգի վերականգնմանը, 657 միլիոնը՝ կօգտագործվի սահմանային անցակետերի, նավահանգիստների, երկաթուղային գծերի և այլ կարևոր ենթակառուցվածքների արդիականացման համար:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, պետքարտուղարը զգուշացրել է Ռուսաստանին՝ ի վերջո Մոսկվան է կրելու Ուկրաինայի վերականգնման ծախսերը։