ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետը շահագրգռված է ամրապնդելու Հայաստանի հետ կապերը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լաուրա Քելլիին և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին:
«Փաշինյանը բարձր է գնահատել Կանզաս նահանգի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով և վստահություն հայտնել, որ տիկին Քելլիի այցը նոր ազդակ կհաղորդի փոխգործակցությանը:
Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են տնտեսության, գյուղատնտեսության և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Լաուրա Քելլին շեշտել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան