Իսկապե՞ս ԱՄՆ-ն զբաղված է Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելով. պատասխանեց Վեդանտ Պատելը
Միացյալ Նահանգները շուտով կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նրան ուղղված է եղել հետևյալ հարցը. «Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ սահմանային գոտում կրակոցների մասին, հենց այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պետք է լինեին այստեղ՝ խաղաղ բանակցությունների համար։ Նախ, ինչպիսի՞ն է ձեր արձագանքը սրան: Եվ հերթական հանդիպում կազմակերպելու առումով ո՞ր փուլում ենք գտնվում»։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի: Մենք շարունակում ենք կարծել, որ ուղիղ երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,- ի պատասխան ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Մենք շարունակում ենք կարծել՝ քայլերը, որոնք կբորբոքեն և կսրեն լարվածությունը, անշուշտ, այս պահին արդյունավետ չեն, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում տարբեր հարթակներում։ Այդ իսկ պատճառով մենք անհամբեր սպասում ենք մոտ ապագայում բանակցությունների հաջորդ փուլի անցկացմանը»,- հավելել է նա։
Լրագրողը նաև հարցրել է Պատելին Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին. «Երեկ Լավրովը, ըստ երևույթին, նսեմացրել է ձեր միջնորդական ջանքերը՝ ասելով, որ ամեն ինչ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար է: Տղաներ, սա այն է, ինչ դուք անո՞ւմ եք»։
«Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ այս հարցում, ապա, իհարկե, ազատ է դա անել։ Բայց մենք կարծում ենք, որ բանակցություններն առաջ են ընթանում, ԱՄՆ-ն այդ հարցում կարևոր գործընկեր է եղել, պետքարտուղարը (Էնթոնի Բլինկենը) անձամբ է վարել դրանք։
Դուք տեղյակ եք թե պետքարտուղարի, թե աշխատանքային մակարդակով անցկացված հանդիպումների քանակի մասին, և այս ամենն արտացոլում է այն փաստը, որ մենք ուղիղ երկխոսությունը համարում ենք այս խնդրի լուծման և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին։ Եվ մենք շարունակում ենք կարծել, որ երկխոսությունն այս գործընթացում այլընտրանք չունի»,- պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի պատասխանատուի տեղակալը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը մեկնաբանել է Արևմուտքի դերը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում
- Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես սպառնալիք
- Վաշինգտոնը մտահոգված է՝ ՀՀ-ում Ադրբեջանի կրակոցներից ԱՄՆ հետ կապ ունեցող ձեռնարկության աշխատողներ են վիրավորվել
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան