Արցախում քաղաքացին ապամոնտաժել է գազատար խողովակի հենասյուները
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել Լուսաձոր համայնքի բնակչի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2023թ. ապրիլի 20-ին և մայիսի 15-ին՝ գիշերային ժամերին, նույն գյուղի գյուղամիջյան ճանապարհի եզրային մասով ձգվող «Արցախգազ» ՓԲԸ-ին պատկանող գազատար խողովակի համար նախատեսված թվով 13 հատ մետաղյա հենասյուներն ապամոնտաժելու, այն գաղտնի հափշտակելու և «Արցախգազ» ՓԲԸ-ին զգալի չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
ԱՀ ՔԿ-ից միաժամանակ հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա