Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։
Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Զ. Առաքելյանի տան տանիքը:
Վնասի չափը պարզվում է:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու կրակոցից ՊԲ պայմանագրային զինծառայող է վիրավորվել. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվությունն տարածել՝ իբր թե ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին. Արցախի ՊՆ
- ԱՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը
- Ադրբեջանը Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը
- Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը
- ՌԴ խաղաղապահ զորխումբը Լաչինի միջանցքում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել
- Ադրբեջանի խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
- ՌԴ ՊՆ. Շուշիի շրջանում հրադադարի խախտման 2 դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան