Արցախում ավելի քան 70 մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախում մեկնարկել է ևս մեկ նոր՝ «Արևային ջրատաքացուցիչներ Արցախի սոցիալական ոլորտի հաստատությունների համար» ծրագիրը, որի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով: Ծրագրի շահառու հաստատություններում մասնագիտական ընկերության կողմից արդեն սկսվել են չափագրման և նախագծման աշխատանքները:
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում, երբ ունենք նաև խորացող էներգետիկ ճգնաժամ, այս ծրագիրն իսկապես առանձնահատուկ կարևորություն է ստանում: Սա նշանակում է, որ անկախ հոսանքի և գազի առկայությունից՝ սոցիալական այս հաստատություններն ապահովված կլինեն տաք ջրով: Մենք արդեն սկսել ենք աշխատանքները մասնագիտական կազմակերպության հետ, և ակնկալում ենք, որ առաջիկա ամսվա ընթացքում կսկսեն տեղադրումերը»,- ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:
Գործակալության փոխանցմամբ, այս ծրագիրը ևս, ինչպես գործակալության մյուս ծրագրերը, իրականացվում է պետական-մասնավոր գործընկերությամբ՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ:
Ծրագիրն իրականցվում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների աջակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Այլընտրանքային նախագծեր. Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր
- ՀՀ գործադիր մարմինն այսօր 2.9 մլրդ դրամ միջպետական վարկ կտրամադրի Արցախի Հանրապետությանը
- Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվությունն տարածել՝ իբր թե ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին. Արցախի ՊՆ
- Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների, այդ թվում ալյուրի մասով Արցախն ունի ինքնաբավության բավարար մակարդակ
- Վաղը եթե Արցախում եղավ ողբերգությունը, ինձ շա՞տ է պետք, թե Մոսկվայում, Վաշինգտոնում ինչ աղմուկ կբարձրացվի՝ բացարձա՛կ. Վահե Հովհաննիսյան
- Շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարդկային ջանքեր են պահանջվում. ՄԻՊ
- Սոֆյա Հովսեփյան. Արցախում մարդիկ սովի են մատնվել, դուրս եկեք փողոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան