Աննախադեպ տեղումները որոշակիորեն մեղմում են էներգետիկ ճգնաժամը Արցախում
«Հունիս ամսվա աննախադեպ տեղումները որոշակիորեն մեղմում են էներգետիկ ճգնաժամը, բայց պետք է արձանագրել, որ միայն այդպես չեն կարող վերականգնվել Սարսանգի ջրամբարի նախկին պաշարները»,-Artsakhtert-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը:
«Ջրամբարի պաշարների վերականգնումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դադարի Հայաստանի Հանրապետությունից Արցախ Հանրապետություն մտնող էլեկտրասնուցման խոչընդոտումը: Այդ պարագայում ստիպված չենք լինի մեծ ծավալով օգտագործել ջրամբարի ռեսուրսները, և այն մոտավորապես մեկ տարվա ընթացքում կվերականգնի նախկին ծավալը: Բայց, ամեն դեպքում, գոյություն ունի տեղումների տարածաժամանակային բաշխման օրինաչափություն. այս տարի գարնանային տեղումները շատ քիչ էին, փոխարենը ամռան առաջին ամսում հորդառատ անձրևներ են, որոնք, ամենայն հավանականությամբ, կդադարեն հուլիսին»,-ասել է Տ. Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ԱՀ կառավարությունն էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրճատման հաշվին ջրամբարում որոշակի ջրային պաշարներ է փորձում կուտակել՝ առաջիկա ամիսներին և, հատկապես, ձմռանն ավելի արդյունավետ դիմակայելու խորացող էներգետիկ ճգնաժամին:
Նա նշել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սահմանափակ հումանիտար բեռների տեղափոխման հնարավորության պարագայում, կառավարությունը պիտի իրագործեր այլընտրանքային էներգիայի օգտագործման ծրագիր, սակայն ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով կրկին անհնարին է դարձել անհրաժեշտ նյութերի և սարքավորումների ներկրումը:
Հարակից հրապարակումներ`
- Կարող ենք պահպանել Արցախը՝ գտնելով ոչ ստանդարտ, «այլընտրանքային» լուծումներ. Վարդանյան
- Ավանեսյան. Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Հայաստանում
- Արցախում ավելի քան 70 մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով
- Այլընտրանքային նախագծեր. Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր
- Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների, այդ թվում ալյուրի մասով Արցախն ունի ինքնաբավության բավարար մակարդակ
- Վաղը եթե Արցախում եղավ ողբերգությունը, ինձ շա՞տ է պետք, թե Մոսկվայում, Վաշինգտոնում ինչ աղմուկ կբարձրացվի՝ բացարձա՛կ. Վահե Հովհաննիսյան
- Մետաքսե Հակոբյան. Այդ առումով էլ այսօր պարտված ենք
- Արցախից Հայաստանի և Հայաստանից Արցախ քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով ադրբեջանական ապօրինի անցակետով
- Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաև ջրային ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի
- Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն իջել է 30 մետրով․ «ԱՐՑԱԽ ՀԷԿ»
- Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է
- Կանգնած ենք Սարսանգի ջրային պաշարների սպառման վտանգի առջև՝ մոտենալով մեռյալ ծավալին. Արցախի պետնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան