Բարսեղյան. ԿԳՄՍՆ հաստատել է էս մասանդրան Չարենցի թանգարանի վրագլխուն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառմամբ ուշադրություն է հրավիրում Չարենցի թանգարանի շենքի վրա կառուցած շինությանը.
«Ավելի բարեքյարթ Երևան
Ահա, զմայլվեք։
Լրացված
Երբ գյումրեցիք շինարարության նախագծեր են ուղարկում քաղաքապետարան, հետո էդ նախագծերը օրենքով գնում են մարզպետարանի թունելներով, հասնում են ՀՀ ԿԳՄՍ և Քաղաքաշինության կոմիտեի թունելներ և բլինդաժներ, ու մերժվում են, ետ են գալիս, որովհետև, ուշադրություն՝ «համահունչ չեն» հարակից շինություններին, իմացար, ու կաթվածի են հասցնում տարիներով հաստատման սպասող կառուցապատողներին և ներդրողներին, ահա վերոհիշյալ ատյաններից ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է էս մասանդրան Չարենցի թանգարանի վրագլխուն: Քաղաքաշինության կոմիտեն մեղք չունի այս հարցում: Ինչ լավ է, չէ՞ հինգզահարամյա երկրի երեքհազզարամյա մայրաքաղաքի ամենակենտրոնի համար: Տեսեք ինչ համահունչ է չէ՞, ազիզ ջան ... Ծափ տվեք, արաաաաա:
Լուսանկարը՝ Էդուարդ Հայրումյանի էջից»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին