Արցախն ամբողջովին պաշարված է ագրեսոր Ադրբեջանի կողմից․ Գևորգ Գևորգյան
Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է․
«Արցախն ամբողջովին պաշարված է ագրեսոր ադրբեջանի կողմից։
Վերջինս սրանով պահանջում է, որ այս ազգադավը փաստաթղթով ամրագրի անցյալ տարի հոկտեմբերին, Պրագայում տված խոստումը` Արցախն ադրբեջանի կազմում։ Սա անձամբ պետք է ալիևի վարչակարգին։ Ակնհայտ է, որ ալիևն ու այս դրածոն, երկուսն էլ իրենց իշխանության և անձնական հարցերն են լուծում, ժողովրդի հաշվին։
Մեր պարագայում, նաև մաքառող և անկոտրում ժողովրդի։
Եվ այս ամենը դադարեցնելու միջոցն այն է, որ Հայաստանն ու Արցախն ունենան ամուր անվտանգային համակարգ։ Վերջինս էլ իրատեսական է միայն այն դեպքում, երբ մենք կունենանք պետականակենտրոն ու քաղաքական կամք և պատասխանատվություն ունեցող իշխանություններ։
Այս գիտակցությամբ է ժողովուրդը ոտքի կանգնելու ու հեռացնի այս եսակենտրոն խամաճիկներին»։
Հարակից հրապարակումներ`
- «Մարդասեր» օտարին ենք ապավինում, թե՞ մեր բռունցքված ուժին. Գևորգ Գևորգյան
- Գևորգ Գևորգյան. Չունենք իշխանություն, ունենք կյանքերի ու արժանապատվության գող
- Մենք հիմա կքնենք, կարթնանաք, բայց առավոտյան հնարավոր է կորցրած լինենք Վայքը, Ջերմուկը․ Գևորգ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան