Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսել է Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորման հավանականության մասին
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը TRT Haber-ի ուղիղ եթերում անդրադարձել է Սիրիայի, Եգիպտոսյի Հայաստանի հետ խորհրդարանում բարեկամական խմբերի ձևավորման հավանականությանը, այն դեպքում երբ պաշտոնական Անկարան ներկայումս այդ երկրների հետ գտնվում է կարգավորման գործընթացի մեջ: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։
«Մեր նախագահի պաշտոնի ստանձման արարողությանը Հայաստանի վարչապետն այստեղ էր, նշանակում է ինչ-որ փնտրտուք կա, այստեղ էր Եգիպտոսի ներկայացուցիչը, Ծոցի երկրների․․․ Սկզբունքային առումով ձեր թվարկած, գուցե նաև չթվարկած երկրների (որոնց հետ քաղաքական խնդիր ունենք) ժողովուրդների հետ որևէ խնդիր չունենք»,- ասել է նա։
Քուրթուլմուշը, պնդելով, թե իբր իրենք թշնամանք չեն տածում վերոնշյալ երկրների ժողովուրդների նկատմամբ, նշել է. «Մեզնից չբխող պատճառներով լարվածություններ են եղել, եղել են կետեր, երբ հարաբերությունները խզվել են, եղել են ժամանակներ, երբ երկխոսություն չի եղել, սակայն ի վերջո, ձեր թվարկած երկրների և մյուս բոլոր երկրների ժողովուրդները մեր բարեկամներն են, մի մասը մեր հարևան, մի մասը մեր եղբայր երկրներն են։
Հետևաբար Թուրքիայի ակնկալիքներից է այն, որ որպես այստեղի ժողովուրդների հետ բարեկամության բնական արդյունք առկա քաղաքական հարցերն արագորեն հարթվեն, այդ հարցերը դուրս բերվեն օրակարգից և, ի շահ երկրների ժողովուրդների, երկկողմ հարաբերություններն ամրապնդվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Զանգեզուրի միջանցքը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ կապված հարց է․ Էրդողան
- Փաշինյանը բավարարում է Էրդողանին
- Ալիև եղբորս հետ ձեռք ձեռքի, սիրտ սրտի տալով՝ մեր հարաբերությունները շարունակելու ենք զարգացնել. Էրդողան
- Էրդողանը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
- Էրդողանը մեկնում է Բաքու
- Էրդողանի երդմնակալության գնալը, տեղում նվաստացման դրվագները հայ հասարակության մոտ չեն ձևավորում արժանապատվության պոռթկում
- Փաշինյանն ու Ալիևը «ոտքի վրա» կարճ հանդիպում են ունեցել Անկարայում
- Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
- Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի. Խաչատրյան
- Թուրքերը Նիկոլին տանում են Անկարա՝ որպես ռազմավար. Վահե Հովհաննիսյան
- Կենցաղային մակարդակով՝ Փաշինյանը ծախեց Պուտինին, տվեց Էրդողանին
- Անկարան սպասում է պահի՝ սահմանին գործողությունները շարունակելու համար, ասել է Էրդողանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին