«Հրապարակ». Դատավոր Դավիթ Հարությունյանը դարձել է ամենամեծ հեղինակություն վայելող դատավորը՝ չնայած ԲԴԽ-ի հետապնդումներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Helpcourt.am կայքի տվյալներով՝ դատավոր Դավիթ Հարությունյանը, որի դեմ արդարադատության նախարարությունն ու ԲԴԽ-ն համագործակցված հետապնդման ակցիա են իրականացնում՝ լիազորությունները դադարեցնելու նպատակով, կարճ ժամանակահատվածում կրկին փաստաբանների կողմից ամենաշատ դրական գնահատականներն է ստացել ու դարձել ամենամեծ հեղինակություն վայելող դատավորը։
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, քանի որ նա քննադատել է ԲԴԽ-ին, որ իշխանություններին անհաճո դատավորների լիազորությունները դադարեցնելու գործելաոճ է որդեգրել։ Այսինքն՝ ընդամենը, որպես դատավոր, իր կարծիքն է հայտնել, սակայն ակնհայտ է, որ Հարությունյանից պարզապես ցանկանում են ազատվել, քանի որ իշխանություններին չի ենթարկվում ու նրա պատվերները չի կատարում։ Հատկանշական է, որ մոտ մեկ շաբաթ առաջ այս կայքում բոլոր դատավորների վարկանիշները զրոյացվել էին, և 2023 թվականի համար նոր քվեարկություն պիտի լիներ։
Փաստորեն, կարճ ժամանակում Դավիթ Հարությունյանին դրական գնահատական է տվել 24 փաստաբան, բացասական գնահատական չի տվել ոչ ոք։ Այս պահի դրությամբ ամենացածր վարկանիշ ունեցող Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանն է, ում 2 փաստաբան բացասական է գնահատել, իսկ դրական գնահատական չունի։ Նույնիսկ Մնացական Մարտիրոսյանը դրական գնահատական ունի՝ փաստաբան Նաիրա Սարգսյանն է գնահատել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան