Արցախը ձեզ ինչո՞վ էր խանգարում, հիմա լա՞վ եք․ Մետաքսե Հակոբյան
ԱՀ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Ընդամենը մի քանի տարի առաջ...մեր ժպիտն իրական էր, ծիծաղը՝ լիաթոք, մեր աչքերում երջանկության փայլն էր...հազարավոր երիտասարդներ դպրոցում լավ կամ վատ էին սովորում, խենթություններ էին անում, սիրահարվում, աչքերը փակում էին ու երազում... երազում այն ապագան, որտեղ իրենք էին ու անպայման՝ երջանի՜կ...Եկավ «ապագան», յոթգլխանի վիշապի վերափոխված, սարսափելի երախը բացած, ամենուր մահ սփռեց, ավերածություն ու չկշտացավ...վիշապի սնունդը երիտասարդ արյունն է...
Հ.Գ. ժողովուրդ, հայե՜ր, «կոռուպցիայի» ու «թալանի» դեմ էիք պայքարու՞մ, իսկ այն երիտասարդները, որոնց շիրմաքարի նկարը իրենց դպրոցական Վերջին զանգի նկարը դարձավ, ձեզ ինչո՞վ էին խանգարում, Արցախը ձեզ ինչո՞վ էր խանգարում...հիմա լա՞վ եք, Արցախի ու Հայաստանի «կոռուպցիան ու թալանը վերացրած», «հպարտներ», թե՞ խեղդվում եք կոռուպցիայի, թալանի, աղքատության ու անհայրենիքության մեջ...
Մի օր...դուք հաստատ չեք լինելու, բայց ԱՐՑԱԽՆ ու ՀԱՅԱՍՏԱՆԸ մնալու են...բայց քանի դեռ կաք, հիշե՛ք, որ հազարավոր երիտասարդներ ուզում էին պարզապես ապրել...»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան