Նարեկ Մալյան. Իշխանական վերնախավում խնդիր են դրել ամեն գնով Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին ապահովել ԱԺ ընդդիմադիրների ներկայությունը
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է.
«Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեց ՔՊ-ական իմ աղբյուրը և հայտնեց հետևյալ ուշագրավ տեղեկությունները:
Իշխանական վերնախավի համար անակնկալ է եղել հանրային նման բացահայտ բացասական գնահատականը Վիգեն Խաչատրյանին: Սա ըստ էության առաջին նման դեպքն է, երբ հանրության խուլ դժգոհությունը ստանում է պայթունավտանգ դրսևորում և նույնիսկ հաշվի չի առնվում անձի հանգուցյալ լինելը:
Սոցցանցերում իրավիճակը իշխանության վերահսկողությունից դուրս է եկել, ինչի կապակցությամբ իշխանական որոշ պատգամավորներ իրենց դժգոհությունն են փոխանցել կուսակցության վերնախավին: Պատգամավորները պահանջել են լռեցնել սոցցանցերում իրենց հանգուցյալ գործընկերոջ մասին բացասական բոլոր ելույթները: Նրանք մտահոգված են, որ հանրային բացասական վերաբերմունքի հաջորդ «զոհը» կարող է լինել իրենցից յուրաքանչյուրը: Այստեղ սկսվել է ամենահետաքրքիրը՝ պարզվել է իշխանությունն այսօր սոցցանցերում պրակտիկ վերահսկողությունը կորցրել է: Բացի մեկ երկու մարդուց այլևս չկան ֆեյսբուքում հրահանգով հայհոյող խմբերը, ֆեյքային հայհոյանքները կորցրել են իրենց ուժը: Սա բարկացրել է իշխանական վերնախավին, որտեղից կտրուկ բառապաշարով հաշվետվություն են պահանջել սոցցանցերում վերահսկողական աշխատանքներ իրականացնողներին տրված միլիոնավոր դոլարների համար:
Այս պահին քպական երևացող դեմքերին հանձնարարված է հրապարակային ցավակցական խոսքեր գրել:
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ իշխանական վերնախավում խնդիր են դրել ամեն գնով Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին ապահովել ԱԺ ընդդիմադիրների ներկայությունը: Մոտակա ժամերին իշխանությունը սկսելու է ընդդիմադիրների հետ այդ մասով բանակցությունները: Հրահանգված է հոգեհանգստին մասնակցող ընդդիմադիր պատգամավորներին առատաձեռն խոստումներ տալ՝ պարգևավճարների ավելացման, արտասահմանյան գործուղումների մասնակցության բազմապատկման և այլ նյութական բարիքների տեսքով: Թե ինչ արդյունք կտան ընդդիմադիրների հետ տարվող բանակցությունները և, որ ընդդիմադիր պատգամավորը կգայթակղվի կարծում եմ կտեսնենք բոլորս:
Իսկ մինչ այդ, ֆեյք ֆաբրիկաների մնացորդներին, լոսի քիսոներին հանձնարարված է հայհոյել բոլոր այն ֆբ օգտատերերին ովքեր իշխանության քարոզչական գծին դեմ կգնան:
Այս պահին այսքանը...»։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Խաչատրյանի հուղարկավորման ծախսերի հաշվետվության հիման վրա Փաշինյանին առաջարկություն կներկայացնեն
- Ինչ է հիշում համացանցը Վիգեն Խաչատրյանի խոսքերից
- Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը
- Նաիրա Զոհրաբյանը՝ Պողոսի հարևան Բաբկենին
- «Ճիճու». Վիգեն Խաչատրյանի մահը փոխադարձ վիրավորանքների, մեղադրանքերի պատճառ է դարձել
- «Ժողովուրդ». Ով պետք է փոխարինի Վիգեն Խաչատրյանին
- Բաբկեն Թունյանն արձագանքել է Վիգեն Խաչատրյանի մահով ուրախացածներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան