Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը
Գործադիրի նիստին Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին և մյուս ներկաների խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նախորդ օրը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը:
«Երեկ երեկոյան հանկարծամահ է եղել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որը ներդրում ունի ՀՀ պետականության կայացման գործում, եղել է Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Լոռու մարզպետ, ԱԺ պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ և, ի վերջո, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել ողջ կյանքի ընթացքում, նաև Խորհրդային Միության ժամանակ պատասխանատու պետական պաշտոններ է զբաղեցրել, ԱԺ ընթացիկ գումարման պատգամավոր է. ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ով պետք է փոխարինի Վիգեն Խաչատրյանին
- Բաբկեն Թունյանն արձագանքել է Վիգեն Խաչատրյանի մահով ուրախացածներին
- Մահացել է ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան