Շոլցն Էրդողանին կոչ է արել Շվեդիայի անդամակցությունը հաստատել ՆԱՏՕ-ին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին է դիմել Շվեդիայի՝ նԱՏՕ անդամակցությունը հաստատելու համար՝ կոչ անելով նախորդ տարվա պայմանավորվածությունները չխախտել։
Նա նշել է, որ հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ գագաթնաժողովին պետք է մասնակցի նաև Շվեդիան, գրում է Էրմենիհաբերը։
«Ես հավատում եմ, որ Ֆինլանդիայի կողքին, որպես մի նոր դաշնակից, սեղանի շուրջ պետք է նստի նաև Շվեդիան»,- ասել է Շոլցը։
Խոսելով ռուս-ուկրաինական ճգնաժամից՝ Գերմանիայի կանցլերը ևս մեկ անգամ շեշտել է, որ մինչև պատերազմը չավարտվի, Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան