Չինաստանի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել, 31 մարդ մահացել է
Չինաստանում ինը մարդ, այդ թվում ՝ ռեստորանի սեփականատերը, որտեղ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունը, ձերբակալվել է այն բանից հետո, երբ արտակարգ դեպքը 31 մարդու կյանք է խլել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանի Նինսիա-Հուեյի ինքնավար շրջանի Ինչուան քաղաքի ռեստորաններից մեկում հեղուկ գազի արտահոսք է տեղի ունեցել և հանգեցրել պայթյունի, ինչի հետևանքով տուժել է 38 մարդ։ Նրանցից 31-ին փրկել չի հաջողվել։
Ավելի ուշ ՉԺՀ-ի նախագահը կարգադրել է ուժեղացնել հսկողությունը առանցքային օբյեկտներում՝ արդյունավետորեն կանխելով արտադրություններում վթարների առաջացումը:
Նշվում է, որ ռեստորանի հարևանությամբ գտնվող տների բնակիչներին տեղավորել են մոտակա հյուրանոցներում, ինչպես նաև նրանց հոգեբանական օգնություն է տրամադրվել: