Սյունիքի մարզպետը Նատալի Լուազոյի հետ քննարկել են Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և վերոնշյալ ենթահանձնաժողովի պատվիրակությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։
Սյունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
Քննարկվել են Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր, Բերձորի միջանցքի փակ լինելու հետևանքները, նաև ԵՄ-ի կողմից Սյունիքի դիմակայունության բարձրացման ու զարգացման ծրագրերին ուղղված օժանդակությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ առաքելության ներկայացուցիչները միջադեպերը կանխել չեն կարող․ Նատալի Լուազո
- Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի կողմը լինել, ապա ժամանակն է այդ մասին ասել հրապարակավ․Նատալի Լուազո
- Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի․ Նատալի Լուազո
- Նատալի Լուազոն տարածաշրջանում լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտություն է տեսնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան