Վիգեն Խաչատրյանի հուղարկավորման ծախսերի հաշվետվության հիման վրա Փաշինյանին առաջարկություն կներկայացնեն
ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հանձնաժողով։ Որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
Այն հրապարակված է կառավարության պաշտոնական էջում.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը
- Նաիրա Զոհրաբյանը՝ Պողոսի հարևան Բաբկենին
- «Ճիճու». Վիգեն Խաչատրյանի մահը փոխադարձ վիրավորանքների, մեղադրանքերի պատճառ է դարձել
- «Ժողովուրդ». Ով պետք է փոխարինի Վիգեն Խաչատրյանին
- Բաբկեն Թունյանն արձագանքել է Վիգեն Խաչատրյանի մահով ուրախացածներին
- Մահացել է ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին