Մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ. Փաշինյան
«Մենք, բարեբախտաբար, հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ»,-գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ 2018 թվականից հետո Հայաստանում ստեղծվել է 170 277 աշխատատեղ:
Անդրադառնալով աշխատավարձերի ֆոնդին՝ գործադիրի ղեկավարն ասաց. «2018 թվականի մայիսի համեմատ ՀՀ-ում աշխատավարձի ֆոնդը, ըստ էության, կրկնապատկվել է, ավելացել է 106.6 %-ով կամ 103 մլրդ 40 մլն դրամով: Այսինքն՝ այսօր ՀՀ-ում աշխատող մարդիկ 103 մլրդ 40 մլն դրամով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան 2018 թվականի մայիսին»:
Նրա խոսքով՝ միջին աշխատավարձը մեկ մարդու համար2018 թ.-ի մայիսի համեմատ ավելացել է 101 629 դրամով, կամ 57.6 %-ով, իսկ աշխատավարձերը 2023 թվականի մայիսին 2023 թվականի ապրիլի համեմատ մոտավորապես աճել է 4215 դրամով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 40 323 դրամով կամ 17 %-ով:
Հարակից հրապարակումներ`
- Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին. Փաշինյանը՝ Վերին Լարսի թողունակության բարձրացման առիթով
- Կառավարությունն օրենքով տաքսու վարորդներին կպարտադրի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա
- Անկանխիկով կաշառք վերցնել, իհարկե, կարելի է, բայց հետո հաստատ վերցնողի հետևից կգան. Նիկոլ Փաշինյան
- Գործադիրը 41.2 մլն դրամ հատկացրեց 44-օրյա պատերազմում վնասված 27 քաղաքացիական տրանսպորտային միջոցի փոխհատուցման համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան