Ինչպես էլեկտրոնային ստորագրությամբ միանալ Հայաքվեին
«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.
«Երեկ արդեն աշխատեց մեր Հայաքվեի էլեկտրոնային ստորագրությունների հղումը, և օրվա ընթացքում մոտ մեր մի քանի տասնյակ աջակիցներ տեստային ռեժիմով օգտվեցին այդ հնարավորությունից, և ստորագրեցին Հայաքվեի օգտին:
Եթե դուք ունեք էլեկտրոնային ստորագրություն, և ցանկանում եք մասնակցել Հայաքվեին, կարող ես ստորև տրամադրած հղումով կատարել անհրաժեշտ քայլերը, առանց ձեր գրասենյակից դուրս գալու:
Նաև, խնդրում եմ ձեզ տարածեք այս հղումը ձեր էջերից, մասնավորապես հատուկ հորդորեք ձեզ ծանոթ տնօրեններին և հաշվապահներին, որոնք սովորաբար ունեն անձնական էլեկտրոնային ստորագրություն՝ օգտվել իրենց իրավունքից և իրականացնել էլեկտրոնային քվեարկություն: Կանխավ շնորհակալ եմ, և հաջողություն եմ ցանկանում»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ կողմից հաստատվել է ՀայաՔվե նախաձեռնող խմբի դիմումը
- Արամ Օրբելյան. Ես ԿԸՀ կողմից մերժելու հնարավորություն չեմ տեսնում
- ԿԸՀ-ն ստացել է «ՀայաՔվե»-ի դիմում
- «Հայաքվեն» դիմում հանձեց ԿԸՀ. «Մենք ուզում ենք ապացուցել՝ ՀՀ-ում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան