Նախագծով էլ ավելի վերահսկելի է դարձվում խաղադրույք կատարողի վարքագիծը. Ֆինանսների նախարար
«Նախագծի ընդունումը միտված է նրան, որ յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իր բանկային հաշվից և իրեն պատկանող հաշվի միջոցներից, սրանով էլ ավելի վերահսկելի դարձնելով իր վարքագիծը»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա զեկուցեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունների մասին հարցը, իսկ օրենքների փոփոխության նախագծի հեղինակը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն է:
Նախարարի խոսքով՝ մյուս խաղացողները, որոնք չունեն սեփական բանկային հաշիվներ, կամ դրանց վրա կիրառված են արգելանքներ, հնարավոր չեն ունենա կատարել խաղադրույքներ:
Ներկայացնելով օրենսդրական փոփոխությունները՝ Վահե Հովհաննսիյանն ասաց. «Սահմանվում է, որ ինտերներ շահումով խաղերի դեպքում հատուկ հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային և քարտային հաշիվների միջոցով:
Արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտգաքրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են և գումարները ելքագրվում են միայն անկանխիկ եղանակով: Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների միջոցով»:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ շահումով խաղերին հասանելիության պայմանների սահմանափակումն իր նախընտրական խոստումներից է:
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ. Փաշինյան
- Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին. Փաշինյանը՝ Վերին Լարսի թողունակության բարձրացման առիթով
- Կառավարությունն օրենքով տաքսու վարորդներին կպարտադրի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա
- Անկանխիկով կաշառք վերցնել, իհարկե, կարելի է, բայց հետո հաստատ վերցնողի հետևից կգան. Նիկոլ Փաշինյան
- Գործադիրը 41.2 մլն դրամ հատկացրեց 44-օրյա պատերազմում վնասված 27 քաղաքացիական տրանսպորտային միջոցի փոխհատուցման համար
- Գործադիրը 224,1 մլն դրամ հատկացրեց 23 կրթական հաստատության նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերմանը
- 7 մլրդ խմ ջրային ռեսուրսներից մենք կարողանում ենք դեռևս կառավարել չնչին՝ 10-15 տոկոսը. Նիկոլ Փաշինայն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա