Անկանխիկով կաշառք վերցնել, իհարկե, կարելի է, բայց հետո հաստատ վերցնողի հետևից կգան. Նիկոլ Փաշինյան
«Նախորդ տարի հունիսին մենք ներդրեցինք մի ծրագիր, համաձայն որի՝ անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար է տրամադրվում պետություն-մասնավոր փոխգործակցության շրջանակներում: Ծրագիրը պետք է իրականացվի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկի պահից սկսած բոլոր ցուցանիշներով մենք ունեցել ենք դրական դինամիկա, առաջարկում ենք ծրագիրը երկարացնել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Ներկայացնելով ծրագրի արդյունքները՝ նախարարը հայտնեց, որ մեկնարկի պահից սկսած՝ 8 անգամ աճել են ծավալները, եթե 2022 թվականի հունիս ամսին 525 մլն էր, ապա 2023 թ. մայիսի դրությամբ՝ 4.4 մլրդ է եղել:
«Մեկնարկի առաջին ամիսը 16 900 շահառու էր, 2022-ի դեկտեմբերի դրությամբ՝ 66 800, բայց արդեն մայիս ամսվա դրությամբ ցուցանիշները երբ նայում ենք, շահառուների թիվը հատել է 144 հազարը: Մեկ շահառուի համար հաշվարկված միջին ամսական հետվճարի չափը նույնպես եթե 2022-ին 2700 դրամ էր, ապա հիմա անցել ենք 3300 դրամը, իսկ ընդհանուր հետվճարը շահառուներին կազմել է շուրջ 2.38 մլրդ դրամ, անկանխիկի շրջանառության ընդհանրական ծավալը՝ 28.3 մլրդ դրամ»,-ասաց Մկրտչյանը:
Նա տեղեկացրեց, որ կենսաթոշակառուները և նպաստառուներն անցել են քարտային եղանակով վճարները ստանալուն, և ավելի քան 82.2 %-ն այժմ ստանում է բանկային քարտերով:
«Մենք ասում ենք՝ նախորդ տարի կենսաթոշակները հանրապետությունում բարձրացրել ենք 2 անգամ, բայց ես համարում եմ, որ բարձրացրել ենք երեք անգամ՝ գումարած այս էֆեկտը: Հույսունեմ, որ մենք չենք մոռացել, որ ևս մեկ անգամ թոշակները հուլիսի մեկից պետք է բարձրացնենք»,-իր կողմից հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նարեկ Մկրտչյանն էլ նշեց, որ հուլիսի 1-ից թոշակների բարձրացման վերաբերյալ մանրամասները կներկայացվեն գործադիրի հաջորդ նիստում:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 3 ամիս ժամանակ է տալիս պետական մարմիններին կանխիկով շրջանառությունը վերացնելու համար
«Բոլոր վճարումները պետք է կատարվեն անկանխիկ: Ես որևէ պետական գերատեսչությունից եթե լսեցի, որ քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս թղթադրամին կպչում է ֆիզիկապես, դա կնշանակի՝ իմ հանձնարակականը կատարված չէ»,-ասաց գործադիրի ղեկավարը և, նշելով, որ անկանխիկ շրջանառության աճը նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում է, հավելեց. «Անկանխիկով կաշառք վերցնել, կամ տարբեր անուններով վճարներ վերցնել, իհարկե, կարելի է, բայց հետո հաստատ, վերցնողի հետևից կգան, որովհետև մի օր այն կբացվի»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը
- Սահմանագծման հանձնաժողովի նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա. Փաշինյան
- Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը միջազգային օրակարգի հիմնահարց է. Նիկոլ Փաշինյան
- Շուրջ 40.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, ինչպես նաև խաբեությամբ 5000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
- Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը
- Փետրվարի 1-ի դրությամբ, կենսաթոշակառուների վճարների 17.5 %-ն իրականացվում է անկանխիկ. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին