Nice shoes-ից հաճախորդին առաջարկել են ոտքերը ժավել դնել
Ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Լավին'լավ ասենք,վատին'վատ։Հարգելի Nice shoes Armenia-ի տնօրինության աշխատակիցը առաջարկում է ոտքերս ժավել դնել,որ իրենց արտադրած բասանոշկայից թողած հետքը անցնի (իսկ դնելու արդյունքում իմ առողջությանը հասցված վնասն ով պիտի փոխհատուցի, ժավելը?)
Այսօր անձրևի տակ մնալու արդյունքում ոտքերս թրջվել էին ու ներկած կաշվից բասանոշկաները այնպես են գունավորել,որ ոչ օճառը մաքրեց,ոչ սպիրտը,ոչ էլ նույնիսկ ացետոնը։Լավ,գնորդը ասենք խելք ունի,գիտի,որ կաշին ներկում եք,բայց կարելի է չէ զգուշացնել,որ այդ ներկված կաշին թրջվելուց գունավորվելու ես ու կրակն ընկնես ։ Հա,շնորհակալ եմ,որ առաջարկում եք բասանոշկաները նորից ներկել,որ տեսքը չփչանա,բայց լավ կլինի,որ նախապես գնորդին կրակը չգցեք։Ու երբ ասում եք 'եթե ալերգիկ եք,դա ձեր խնդիրն է արդեն,հո չենք կանգնելու բոլորին ասենք,որ ներկը կարող է դուրս գալ երկար թաց մնալուց,ուրեմն դուք մենեջմենթից ու սպասարկումից զրո մակարդակի վրա եք։ Ռայկոմից մինչև չարբախ ահագին էլ երկար մնալ էր,որ գունավորվեցի...
p.s.առաջարկներ եմ ընդունում ներկը հնարավորինս անվտանգ հեռացնելու,please,help:
p.s. ընկերներ,շնորհակալ եմ,ձեր խորհուրդ տված բամբակն ու ձեթը ինձ փրկեցին, մաքրվեց, վերջապես»։