Թբիլիսին, Աստանան և Բաքուն պայմանավորվել են Անդրկասպյան միջանցքի ճանապարհային քարտեզի շուրջ
Վրաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Անդրկասպյան (Միջին) տրանսպորտային միջանցքի զարգացման հնգամյա ճանապարհային քարտեզի շուրջ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովի հետ Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք ունենք Միջին միջանցքի զարգացման կոնկրետ ճանապարհային քարտեզ, որը մենք արդեն համաձայնեցրել ենք Ղազախստանի հետ: Խոսքը հնգամյա պլանի մասին է: Մինչև 2027 թվականը մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է անեն Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը»,-ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ երեք երկրներն աշխատում են բոլոր խոչընդոտները վերացնելու և Միջին միջանցքն էլ ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ։
«Մենք այս նախագծին մասնակցում ենք Ադրբեջանի հետ միասին, Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը համագործակցում են բոլոր խոչընդոտները վերացնելու և Միջին միջանցքն էլ ավելի գրավիչ դարձնելու համար, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, ընդհանրապես ասիական երկրների համար, որպեսզի էլ ավելի շատ բեռներ անցնեն Միջին միջանցքով»,-եզրափակել է նա։
Ղազախստանի վարչապետը պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում։ Սմաիլովն արդեն իսկ բանակցություններ է վարել վրացի գործընկերոջ հետ ինչպես մասնավոր, այնպես էլ ընդլայնված կազմով։
Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին կամ Միջին միջանցքը միջազգային տրանսպորտային միջանցք է, որը կապում է Չինաստանն ու եվրոպական երկրները Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Դ. Մեդվեդև. Տրանսկասպյան գազամուղի կառուցման գործընթացը պահանջում է Կասպյան բոլոր երկրների համաձայնությունը
- Տրանսկովկասյան մայրուղին փակ է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան