Փաշինյանը ՌԴ-ի հետ բանակցությունների մասին իր գնահատականները տվեց, բայց իրանական կողմի հետ եղածը չներկայացրեց. Բաբկեն Հարությունյան
«Եթե Արցախը նախկինները տվել էին, ինչպես եղավ որ 30 տարի մերն էր, դու եկար տվեցիր, հիմա էլ վերջնական ուզում ես տալ»,-ասուլիսում Փաշինյանին հարց ուղղեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովում նրա ունեցած ելույթին:
Հիշեցնելով, որ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փշաինյանն ասել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս ողջ օրվա ընթացքում Ալիևը փոխել և խստացրել է իր պահանջները՝ Հարությունյանը հարցրեց, թե, ի՞նչ երաշխիքներ կան, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլ Ալիևը նոր պահանջներ չի ներկայացնի:
«2022 թվականի սեպտեմբերի եռօրյա պատերազմից հետո մենք տեսանք, որ իրանական կողմը երեք անգամ զորավարժություններ անցկացրեց Իրան-Հայաստան, Իրան-Ադրբեջան սահմանին, եղան հայտարարություններ, Սյունիքում բացվեց հյուպատոսություն, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի»,-հիշեցրեց բանախոսը և նկատեց, որ այն բխում էր Իրանի շահերից, դրա համար էլ այդպես արեցին:
Բաբկան Հարությունյանն ասաց, որ հայկական կողմն էլ պետք է հասկանա, որ Իրանի դիրքորոշումն էլ բխում է Հայաստանի շահերից և հարց հնչեցրեց, թե ինչու ԱԺ քննիչ հանձնաժողվում Նիկոլ Փաշինյանը չխոսեց այն մասին, որ երբ 2020 թվականի պատերազմի ժամանակ իրեն պարտադրվել է միջանց տրամադրել, այդ ժամանակ նա արդյո՞ք խոսել է իրանական իշխանությունների հետ, իրանի կողմից աջակցություն եղել է, թե ոչ:
«Հայրենիք» կուսակցության անդամը հայտարարեց, որ իր մոտ հարց է առաջնում, թե ինչու Փաշինյանը Ռուսաստանի հետ բանակցությունների պրոցեսի մասին իր գնահատականները տվեց, դրվագներ ներկայացրեց, բայց իրանական կողմի հետ եղածը չներկայացրեց:
«Քննիչ հանձնաժողովը կառուցված էր հետևյալ պարզ մեխանիզմի վրա՝ վեր հանել մեղավորներին: Ովքե՞ր են մեղավորները՝ բոլոր նախկին իշխանությունները: Նոր մեղավոր է առաջացել, ո՞վ է՝ ՌԴ-ն»,-հայտարարեց Հարությունյանը և շեշտեց որ նման հայտարարություններ անելիս հիմքեր պետք է ներկայացվի:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը խեղաթյուրում է մեր դիվանագիտական պատմությունը իր մանր, անձնական շահի համար. Րաֆֆի Հովհաննիսյան
- Փաշինյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
- Ալմա-Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում են, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Փաշինյան
- 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի գործունեությունը միտված է Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրելուն. Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան