ԿԳՄՍ-ի՝ աշխատավարձի ֆոնդն շուրջ 350 մլն դրամով ավել հաշվարկելու վերաբերյալ Ֆինանսների նախարարությունը չի արձագանքել. Գագիկ Բարսեղյան
«Քանի որ ԿԳՄՍ նախարարությունում անցկացված հաշվեքննության արդյունքները հրապարակվել են՝ այսօր կցանկանամ ներկայացնել արձանագրված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների ամփոփ պատկերը»,-Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Բարսեղյանը՝ ներկայացնելով նախարարության 2022թ. հաշվեքննության արդյունքները:
Պալատի անդամը տեղեկացրեց, որ տարեկան բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել էր 88 մլրդ դրամ, ճշտվածը բյուջեով՝ 80.8 մլրդ դրամ և փաստացի ֆինանսավորումը կազմել է 77.8 մլրդ դրամ:
«Հաշվեքննության արդյունքներով արձանագրվել է 6 անհամապատասխանություն, որոնցից մեկը նախարարության կողմից ընդունվել է ի գիտույթուն, մեկի մասով կատարվել են համապատասխան գործողություններ, իսկ մյուսների վերաբերյալ տրվել են լրացուցիչ մեկնաբանություններ»,-հայտնեց Գագիկ Բարսեղյանը:
Նա ներկայացրեց տարածքային մանակավարժահոգեբանության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին որոշման ֆինանսավորմամբ սահմանված իմպերատիվ պահանջների կատարման նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը:
«Այդ կետով սահմանվում է, որ մանկավարժահոգեբանական անձնակազմի տվյալ տարվա միջին ամսական աշխատավարձը հշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի» մասին ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը բազմապատկելով 1.75 գործակցով, իսկ Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ նախարարության կողմից կիրառվել է ոչ թե այդ հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, որը հաշվեքննության ընթացքում եղել է 68 հազար դրամ, այլ նվազագույն աշխատավարձի չափն՝ ավելացված աշխատավարձին ավելացվող հարկերը, սոցիալական կամ այլ պարտադիր վճարները, հավելումները, հավելավճարները պարգևատրումները և լրավճարները»,-ասաց Բարսեղյանը և շեշտեց, որ արդյունքում աշխատավարձի տարեկան ֆոնդն շուրջ 350 մլն դրամով ավել է հաշվարկվել:
Նրա խոսքով՝ անհամապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը և կարգավորման վերաբերյալ առաջարկությունները պալատն ուղարկվել է Ֆինանսների նախարարությանը, որի վերաբերյալ սակայն նախարարությունից որևէ արձագանք չի ստացել:
Գագիկ Բարսեղյանը հայտնեց, որ 2023 թվականի մարտի 29-ին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է պաշտոնական պարզաբանում, որի համաձայն՝ մանկավարժահոգեբանական անձնակազմի տվյալ տարվա միջին ամսական աշխատավարձը հաշվարկվել է «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օերնքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ ավելացված աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ այլ պարտադիր վճարները, հավելումները, պարգևատրումներն և այլ լրավճարները:
Պալատի անդամը հայտնեց, որ Հաշվեքննիչ պալատը գտել է, որ պարզաբանումը չի համապատասխանում գործող իրավական ակտերով սահմանված պահանջներին, քանի որ ԿԳՄՍ-ի հետ պարզաբանմանը պետք է մասնակցեր նաև Ֆինանսների նախարուրթյունը:
Բարսեղյանը հայտնեց, որ այդ անհամապատասխանության մասով պալատն առաջարկել է նաև Արդարադատության նախարարության հետ 350 մլն դրամի ավել ծախսի փաստն առանձին քննության ենթարկել:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատը խախտումներ է արձանագրել Հակոբ Սիմիդյանի գլխավորած նախարարությունում
- 5 դեմ ձայներով Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
- ԱԺ ՔՊ խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրեց Գագիկ Բարսեղյանին
- «Ժողովուրդ». Ինչ է հայտնաբերել հաշվեքննիչ պալատը էկոնոմիկայի նախարարությունում
- Ատոմ Ջանջուղազյանը նախկին է, ներկա, փաստորեն և ապագա. ԱԺ-ում ընտրում են Հաշվեքննիչ պալատի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան