Աներոջը սպանած Գոռ Տեր-Եսայանը երեք ամսով կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր՝ հունիսի 23-ին, աներոջ՝ Արթուր Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող, ինչպես նաևգործով տուժող հանդիսացող Էլլեն Մարգարյանի համար սպառնալիք հանդիսանալու գործով մեղադրվող Գոռ Տեր-Եսայանը երեք ամիս ժամկետով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը։
Հիշեցնենք, որ Տեր-Եսայանի կինը՝ Լիաննա Մարգարյանը տեսանյութով դիմել էր իրեն ճանաչողներին՝ նշելով, որ անհետ կորած չէ, այլ երեխաների հետ թաքնվում է ամուսնու հետապնդումներից։ Մարգարյանը նշել է, որ ամուսնալուծության հարցը գտնվում է դատական փուլում, իսկ մինչ այդ ամուսինն ամեն բան անում է իր դեմ՝ սկսած ֆինանսական մեծ փոխհատուցում պահանջելուց մինչև իր ու երեխաների նկատմամբ հետախուզում հայտարարելը։
Լ. Մարգարյանը նաև հայտնել է, որ իր աչքի առաջ 47-ամյա հորը սպանած ամուսինը՝ Գոռ Տեր-Եսայանը կատարած հանցանքի համար պատիժ չի կրել, երկու տարի հոգեբուժարանում անցկացնելուց հետո հիմա գտնվում է ազատության մեջ, սպառնում է նաև իր հարազատներին։
Լիաննայի քույրը՝ Էլեն Մարգարյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմել էր, որ Գոռ Տեր-Եսայանն իր հոր սպանությունից հետո շարունակում է մնալ ազատության մեջ, իր, մոր, մորաքրոջ, տատիկի կյանքի, առողջության վերաբերյալ սպառնալիքներ է հնչեցրել։ Անվտանգությունն ապահովելու համար նրանց ոստիկաններ են կցել։
Ոստիկանների ուղեկցությամբ է տեղաշարժվում նաև Գ. Տեր-Եսայանի եղբայրը։
Հարակից հրապարակումներ`
- Կանանց աջակցման կենտրոն. Ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի կողմից բարձրացրած խնդիրները
- Աներոջ սպանության համար հոգեբուժարանում անցկացրած Գոռ Տեր-Եսայանը խնդիրներ ունի ընտանիքի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա