Սահմանափակվելու է երթևեկությունը Գ. Հովսեփյան փողոցի՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․
«Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարգին Հովսեփյան փողոցով անցնող կոյուղատար համակարգը կառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցի հ. 61 դպրոցից մինչև Ա.Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Ըստ այդմ, երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է: Վարորդներին առաջարկվում է ծանրաբեռնված երթևեկությունից խուսափելու համար օգտվել Լ.Ձաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան