Թուրքական լիրան դոլարի նկատմամբ հասել է պատմական նոր նվազագույնին
Թուրքական լիրայի արժեքը դոլարի նկատմամբ թարմացրել է պատմական նվազագույնը և առաջին անգամ հաղթահարել է մեկ դոլարի դիմաց 25 լիրա հոգեբանական նշագիծը: «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ նման ցուցանիշներ են պազվել արժույթների առևտրի արդյունքներվ։
Ժամը 05.13-ի դրությամբ դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ բարձրանում է 0,74 %-ով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 25,067 լիրա։ Ցուցանիշն առաջին անգամ մեկ դոլարի դիմաց 25 լիրայից բարձր է։
Հինգշաբթի օրը Թուրքիայի Կենտրոնական բանկը ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8,5%-ից մինչև 15%: Վերլուծաբանները ակնկալում էին, որ այն կկազմի 21%: Վերջին անգամ Թուրքիայի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 2021 թվականի մարտին՝ 17%-ից մինչև 19%:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական լիրան շարունակաբար արժեզրկվում է
- Թուրքիայի հայությունը երկրաշարժից տուժած գոտուն նվիրաբերել է ավելի քան 5մլն լիրա
- Այսօր թուրքական լիրան կրկին արժեզրկվեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան