Դեմ ենք Էգեյան ծովում Թուրքիայի հետ համատեղ էներգետիկ աղբյուրների օգտագործմանը․ Հունաստանի նախկին վարչապետ
Հունաստանի նախկին վարչապետ, «Նոր դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Կիրյակոս Միցոտակիսը հայտարարել է, որ իրենք կտրականապես դեմ են Էգեյան ծովում գազային պաշարներից նաև օգտվի Թուրքիան։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս մասին Միցոտակիսը հայտարարել էր նաև հունիսի 11-ից 12-ը Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագթնաժողովի ժամանակ, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հույն քաղաքական գործիչը նշել է․ «Քննարկելու շատ բան չկա, ինքնիշխանության և ապառազմականացման հարցեր չեն քննարկվել»։
Նա մասնավորապես նշել է, որ եթե Թուրքիան ցանկանում է մոտենալ Եվրոպային և մոտենալ Արևմուտքին, այդ դեպքում պետք է վերսկսել հունա-թուրքական երկխոսությունը։
Նաև պնդել է, որ Թուրքիան պետք է վերագնահատի իր քայլերը Արևմտյան Թրակիայում մահմեդական փոքրամասնության և ընդհանուր ընտրությունների համատեքստում և հավելել, որ այդ հարցը բացեիբաց կքննարկի Էրդողանի հետ, երբ հանդիպեն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ թուրքերը հետազոտական նավ են ուղարկել Միջերկրականի վիճելի տարածք, որտեղ ենթադրաբար կան գազի մեծ պաշարներ, պնդելով, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը նույնպես ունի իրավունք օգտվելու այդ պաշարներից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան