Իրանի դեսպանը հայտնել է Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածում ՌԴ-Իրան համատեղ աշխատանքի առաջընթացի մասին
Մոսկվան և Թեհրանն առաջ են տանում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի աշխատանքները, երկու երկրներն էլ լրջություն են ցուցաբերել այս հարցում։ Այդ մասին ուրբաթ օրը Ալթայի երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում ՏԱՍՍ-ին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Համաձայնագիրը ստորագրվել է երկու նախագահների ներկայությամբ, և այժմ մեր երկու երկրների տրանսպորտի նախարարությունները հենց նապատրաստվում են համաձայնագիրը տանել գործնական, գործադիր հարթության: Կարծում ենք, որ երկու երկրներն էլ իրենց լրջությունը դրսևորել են այս հարցում: Մենք առաջ ենք գնում, ինչ-որ առանձնահատուկ խնդիրներ չկան այս ճանապարհին»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ընթանում աշխատանքները Ռեշտ-Աստարա հատվածում։
2023 թվականի մայիսի 17-ին երկու երկրների ներկայացուցիչները՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը համաձայնագիր են ստորագրել երկաթգծի այս հատվածի համատեղ ստեղծման վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծման, շինարարության, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումը։ Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 162 կմ։ Այն անհրաժեշտ է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար, ինչը կբարձրացնի արևմտյան երթուղու տնտեսական արդյունավետությունը։
Հարակից հրապարակումներ`
- Չինական կողմի հետ քննարկվել է Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը
- Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի. Կարեն Կարապետյան
- Ինչու Ադրբեջան-Իրան երկաթգիծը կառուցվում է, իսկ Հայաստան-Իրանը՝ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան