Թուրքիան «Բայրաքթար» կարտադրի Ուկրաինայում
Թուրքական «Baykar» ընկերությունն ակնկալում է 2025 թվականին Ուկրաինայում սկսել «Bayraktar TB2» և «Bayraktar Akinci» մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։
««Baykar»-ի տեղական դուստր ձեռնարկությունում [Ուկրաինայում]՝ «Ավիա Վենչուրս» ՍՊԸ-ում շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ պլանի, որի բացումը նախատեսված է 2025 թվականին», - ասել է նա:
Ընկերության ղեկավարը նշել է, որ գործարանում նախապատրաստական աշխատանքների հիմնական մասն արդեն ընթանում է։
2022 թվականի օգոստոսին հայտնի դարձավ Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչուների արտադրության գործարանի կառուցման մեկնարկի մասին։ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտնել է, որ շինարարությունը կտևի մի քանի ամիս, իսկ գործարկումը հնարավոր կլինի մինչև 2023 թվականի վերջ:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Հալուք Բայրաքթարը հայտարարել էր, որ «Բայքար» ընկերությունը հնարավոր չի համարում իր «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերը մատակարարել Ռուսաստանին։ Նա հավելել էր, որ իր ընկերությունն «ամբողջովին Ուկրաինայի կողքին է», և «ոչինչ չի ստվերի Ուկրաինայի հետ համագործակցությունը, անկախ նրանից, թե որքան գումար կառաջարկվի»։
Նշենք, որ Bayraktar TB2 անօդաչուներն կիրառվել են Ադրբեջանի կողմից Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում: Թուրքիան մինչ պատերազմը Ադրբեջանին տասնյակ նման սարքեր է մատակարարել։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին Հալուկ Բայրաքթարին պարգևատրել է Ուկրաինայի «Պատվո շքանշան» 1-ին աստիճանի մեդալով
- Մենք Ուկրաինայի կողքին ենք. թուրքական «Baykar»-ը բացառել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան