Եթե մենք այս անձին հանդուրժենք մնալ վարչապետ, ապա մենք, որպես ազգ, որպես պետություն չենք կարող գոյատևել. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Եթե մենք այս անձին հանդուրժենք մնալ վարչապետ, ապա մենք, որպես ազգ, որպես պետություն չենք կարող գոյատևել, անկախ արտաքին վտանգներից:
Ազգերը ներքուստ են քայքայվում, արտաքին վտանգները զուտ գործընթացն արագացնում են: Մենք հիմա ներքուստ են վերանում այս անձին ու իր շրջապատին թողնելով անել այն, ինչն անում են:
Չկարծեք, որ Արցախի անկումից հետո մենք կկարողանանք միմյանց հետ նույն տարածքում գոյատևել, մեր ներքին թշնամությունը կանցնի բոլոր կարմիր գծերը և դա թույլ չի տա մեզ որպես մեկ հանրույթ միմյանց հետ գոյատևել, դա հնարավոր չի:
Երբ կոչը հնչի, պետք է մեկ մարդու պես հավաքվել, իսկ այդ կոչի ժամանակը մոտենում է»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Մեր միտքը, բառապաշարն, ընկալումները որևէ աղերս չունեն իրականության հետ
- Ստեփան Դանիելյան. Հայաստանը նրանց երկիրը չէ, ուղղակի կեցավայրն է
- Ստեփան Դանիելյանը՝ ՔՊ-ականներին. Դա շանս է, օգտվեք դրանից
- Ստեփան Դանիելյան. Մի խումբ որկրամոլների ու նրանց առաջնորդ ծաղրածուի միջոցով մեզ ինչպես կարողացան հիմարեցնել ու տանել անդունդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին