ՔԿ-ում ծեծի ենթարկված Տիգրան Առաքելյան. «Արգիշտի Քյարամյանը, Ազատ Գևորգյանը զղջացել են, խնդրում են ինձ գործարք»
Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով ավելի վաղ ահազանգել էր ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի ներկայությամբ իրեն խոշտանգելու մասին, հայտնում է, որ իրեն գործարք են առաջարկել։
«Ի շարունակություն նախորդ տեսանյութի, իրավիճակում մի փոքր փոփոխություն կա. ծիտիկներն ինձ խաբար ուղարկեցին, որ Արգիշտի Քյարամյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, Ազատ Գևորգյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, իրենք ամեն ինչ կանեն, որ իմ հանդեպ որևէ քրեական հետապնդում, ինչը որ հարուցված է, կարճվի, միայն խնդրում են ինձ... Գործարք... Շարունակություն չտալ, ինֆորմացիոն տեղեկատվական լրահոսերում այլևս որևէ բան չասել այս թեմայով։ Նրանք զղջացել են։ Ծիտիկի ուղարկած խաբարն այդպիսիսն էր. նրանք զղջացել են և՝ «Տիգրան խնդրում եմ քեզ արի այսքանով սահմանափակվենք»։
Իրոք, սխալվել են։
Հիմա ասեմ ամենակարևորը. հնարավոր չէ անել այդպես մի պատճառով. ինձ գետնին գցած խոշտանգելուց մորս մահվան օրն ինձ մեր են քրֆում։ Ասում եմ՝ ինձ մի քրֆի մեր, մերս մահացած է։ Ինքը դրանից հետո մորս դագաղն է քրֆում։
Արգիշտի Քյարամյան... Ես գետնին ընկած ասում եմ երեխա ունեմ, ինձ մի սպանեք, խնդրում եմ հինգ տարեկան երեխա ունեմ տանը, ասում են՝ էն չաղկալ երեխեն հինգ տարեկան, բերելու ենք աչքիդ դեմը...
Ինքը չի պատկերացնում այդ հայհոյանքով ինչ է ինձ արել։
Բացառվում է գործարք։
Պատասխան են տալու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Տիգրան Առաքելյանը։
Նշենք, որ հունիսի 20-ին Տիգրան Առաքելյանի եղբայրը՝ Հունան Սարգսյանը համացանցով օգնություն էր խնդրել։ Ըստ նրա՝ քննչականի աշխատակից ներկայացած դիմակավորված անձինք 3 օր առաջ մտել են իրենց առանձնատուն, խուզարկել ու տարել Տիգրանին։ Այս օրվանից նրանից լուր չունեն։
Հունիսի 20-ին Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել էին, որ Տիգրան Առաքելյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, քրեական գործ է հարուցվել միանգամից մի քանի հոդվածներով՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Այս հոդվածներով մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսված։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Չկա ու չի կարող լինել որևէ պատճառ, որը կարդարացնի ձերբակալվածին ծեծելը, էլեկտրահարելը
- Քաղաքացին ահազանգում է ՔԿ նախագահի ներկայությամբ ու նրա կողմից իրեն խոշտանգումների ու կտտանքների ենթարկելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին