OceanGate. Ատլանտայն օվկիանոսում անհետացած «Տիտան» բաթիսկաֆի բոլոր 5 ուղևորները մահացել են
OceanGate ընկերությունը հայտարարել է, որ Ատլանտյան օվկիանոսում անհետացած «Տիտան» սուզանավի բոլոր 5 ուղևորները մահացել են։
«Այս պահին մենք կարծում ենք, որ մեր ընկերության գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, Շահզադա Դաուդը և նրա որդին՝ Սուլման Դաուդը, Համիշ Հարդինգը և Փոլ-Հենրի Նարջոլետը, ցավոք, մահացել են:
Այս մարդիկ իսկական հետազոտողներ էին, որոնց միավորում էր արկածային հատուկ ոգին և օվկիանոսի ուսումնասիրության և պաշտպանության խորը կիրքը»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ նշված է ընկերության հայտարարության մեջ։
ԱՄՆ առափնյա պահպանությունից էլ հայտնել են, որ անհետացած բաթիսկաֆը պայթել է «Տիտանիկի» բեկորների մոտ, ամենայն հավանականությամբ, փրկվածներ չկան:
Ավելի վաղ անհայտ բեկորներ էին հայտնաբերվել Ատլանտյան օվկիանոսի ջրերում «Տիտանիկի» խորտակման վայրի մոտ անհետացած «Տիտան» սուզանավերի որոնման տարածքում։
Հիշեցնենք, որ «Տիտան» սուզանավը դուրս էր եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: Այն ուղևորվում էր Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» կործանման վայր։ «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա:
Բաթիսկաֆի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր հունիսի 18-ին սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց:
Սուզանավում են գնվել՝ 58-ամյա բրիտանացի գործարար Համիշ Հարդինգը, որը օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող «Action Aviation»-ի սեփականատերն է, Պակիստանից 48-ամյա գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլմանը, «OceanGate» ընկերության տնօրեն 61-ամյա Սթոքթոն Ռաշը, ինչպես նաև 77-ամյա ֆրանսիացի հետազոտող Պոլ-Անրի Նարժոլեն:
Հարակից հրապարակումներ`
- Ատլանտյան օվկիանոսում անհետացած բատիսկաֆի որոնումների վայրում հայտնաբերվել են նրա բեկորներ
- Ատլանտյան օվկիանոսում անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները շարունակվում են
- «Տիտանիկ»-ի կործանման վայրում զբոսաշրջիկներով սուզանավ է անհետացել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան