ՍԱՏՄ. «Փինք Բերրի» պաղպաղակներում կաթնայուղի փոխարինիչ չի հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել էր երկրում արտադրվող և ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում և հսկիչ գնում:
Տեսչական մարմնից հայտնում են՝ «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակների նմուշներում հայտնաբերվել էր կաթնայուղի փոխարինիչ։
Հետագծելիությամբ՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Փինք Բերրի» ՍՊԸ-ում։
Քանի որ նշված արտադրատեսակները պատրաստվում են թխվածքաբլիթի փշուրներով, որոնց բաղադրության մեջ առկա է կաթնայուղի փոխարինիչ, նմուշառումն իրականացվել է պաղպաղակի խառնուրդից՝ մինչև թխվածքաբլիթի փշուրների ավելացումը։
Փորձաքննության արդյունքում պաղպաղակի խառնուրդում կաթնայուղի փոխարինիչ չի հայտնաբերվել։
Այսպիսով, «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակները համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան